Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ սահմանապահ վարչության նախկին և նորանշանակ պետերին


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովին` պաշտոնավարման ավարտի կապակցությամբ և սահմանապահ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովին:

«ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալական խոսքեր է ուղղել գեներալ-լեյտենանտ Վ.Վլասովին և հաջողություններ մաղթել սահմանապահ վարչության պետի պաշտոնում նշանակված գեներալ-մայոր Վ.Բիրյուկովին»,- հայտում է պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG