Մատչելիության հղումներ

Հայաստանը «պատրաստակամ է զարգացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով»


ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նոյեմբերի 25-ին Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են 2013թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթաժողովին հաջորդած զարգացումները:

«Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում պատրաստակամ է շարունակել և զարգացնել Եվրոպական միության հետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով, խոսեց ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի ու արդյունքների, ինչպես նաև Արևելյան գործընկերության ձևաչափով կատարված ու ծրագրված աշխատանքների մասին: Կարեն Նազարյանն անդրադարձավ նաև 2015թ. մայիսին Ռիգայում նախատեսվող Արևելյան գործընկերության գագաթաժողովին»,- փոխանցում է ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG