Մատչելիության հղումներ

logo-print

Հայ զինծառայողները տեսչություն են իրականացնում Թուրքիայում


Թուրքական բանակի տանկերը Սիրիայի հետ սահմանին, արխիվ

Թուրքական բանակի տանկերը Սիրիայի հետ սահմանին, արխիվ

Նոյեմբերի 26-28-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է անցկացնում Թուրքիայի տարածքում:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ տեսչության ընթացքում կճշգրտվեն Հայաստանի հետ սահմանակից զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, կստուգվեն պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության, այդ թվում՝ մարտական տանկերի, մարտական զրահապատ մեքենաների, հրետանու քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, կդիտարկվեն զորամասերի սահմանագոտիները և ընդհանուր տարածքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG