Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի հարցում Մոսկվային մեղադրողների թիվը Ռուսաստանում աճում է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի Սևաստոպոլ նավահանգստում ռուսական Սևծովյան նավատորմի տեսչություն է իրականացնում, 9-ը մայիսի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի Սևաստոպոլ նավահանգստում ռուսական Սևծովյան նավատորմի տեսչություն է իրականացնում, 9-ը մայիսի, 2014թ․

Սոցիոլոգները փաստում են, որ թեև ռուսաստանցիների մեծ մասը այսօր էլ աջակցում է նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի հարցում, այդուամենայնիվ, ամեն ամիս ավելանում է այն ռուսաստանցիների թիվը, որոնք Ռուսաստանի իշխանություններին են մեղադրում Ուկրաինայի արևելքում արյունալի զարգացումների համար:

«Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ ռուսաստանցիների մեծ մասը՝ հարցվածների 58 տոկոսը, չի ուզում, որ Ռուսաստանը զորքեր մտցնի Ուկրաինայի արևելյան շրջաններ, այսինքն՝ դեմ է ռազմական միջամտությանը:

Հարցվածների միայն 20 տոկոսն է համարում, որ ուկրաինական ճգնաժամը կարող է ավարտվել խաղաղ համաձայնագրով, ընդ որում՝ հարցվածների 36 տոկոսը պատասխանել է, թե կուզենար, որպեսզի Ուկրաինան ինքնուրույն կարգավորեր ճգնաժամը:

Միայն 16 տոկոսն է ասել, թե ցանկալի է, որպեսզի Ռուսաստանը մինչև վերջ օգնի Դոնբասի անջատողականներին՝ ընդհուպ մինչև ռազմական օգնություն:

Ռուսաստանցիների մեծ մասը՝ 65 տոկոսը, ըստ «Լևադա» կենտրոնի հարցումների, համոզված է, որ Ռուսաստանը պետք է ճանաչի Ուկրաինայի արևելքում նոյեմբերի 2-ին անցած ընտրությունները և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները:

Դրա հետ մեկտեղ, աճում է Ուկրաինայի հարցում պաշտոնական Մոսկվայի քաղաքականության նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցողների թիվը: Եթե, օրինակ, հուլիսին հարցվածների 20 տոկոսն էր դատապարտում Պուտինի քաղաքականությունը, ապա հոկտեմբերին այդ ցուցանիշը դարձել է 28 տոկոս:

XS
SM
MD
LG