Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում զանգվածային ցույցերը և անկարգությունները չեն դադարում


ԱՄՆ - Ցուցարարները շուռ են տալիս ոստիկանության ավտոմեքենան, Ֆերգյուսոն, Միսսուրի, 25-ը նոյեմբերի, 2014թ․

ԱՄՆ - Ցուցարարները շուռ են տալիս ոստիկանության ավտոմեքենան, Ֆերգյուսոն, Միսսուրի, 25-ը նոյեմբերի, 2014թ․

ԱՄՆ-ի Միսսուրի նահանգում անկարգություններով ուղեկցվող զանգվածային ցույցերը շարունակվում են, նահանգի իշխանությունները նոր զորքեր են հրավիրել Ֆերգյուսոն ավանի տարածք։ Նահանգապետ Ջեյ Նիքսոնը հայտարարել է, որ Ազգային գվարդիայի 2 հազար 200 ջոկատայիններ են ժամանել՝ օգնելու տեղի ոստիկաններին։

Հիշեցնենք՝ զանգվածային անկարգությունների մասնակիցների վրդովմունքը հարուցել է երկուշաբթի օրը երդվյալ ատենակալների դատարանի կայացրած վճիռը՝ սպանության մեղադրանք չառաջադրել սպիտակամորթ ոստիկան Դարրեն Ուիլսոնին, ով այս տարվա օգոստոսին գնդակահարել է փողոցում իրեն չենթարկվող 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունին։

Երեկ երիտասարդ ոստիկան Ուիլսոնն իր առաջին հարցազրույցն է տվել ու ասել, որ ցավում է տեղի ունեցածի համար, բայց համարում է, որ ինքն իր գործն է կատարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG