Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ «Չաո Բամբինո»-ում փուչիկի պայթյունի փաստով


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկի պայթյունի դեպքի առթիվ, Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով։

Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում ասված է․ - «2014 թվականի նոյեմբերի 19-ին` ժամը 22:30-ի սահմաններում, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից» ահազանգ է ստացվել, որ աջ ականջախեցու և պարանոցի շրջանում բոցով առաջին-երկրորդ աստիճանի ջերմային այրվածք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ա. Բարսեղյանը: Պարզվել է, որ Ա. Բարսեղյանը վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի 5/3 հասցեումգործող «Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկի պայթյունի հետևանքով: Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2014 թվականի նոյեմբերի 19-ին՝ «Փուչիկների աշխարհ» կազմակերպության տնօրենը սրճարան է բերել 10 հատ փուչիկ, որոնք, պայմանավորվածության համաձայն, պետք է լիցքավորված լինեին հելիումով»:

Դեպքի առթիվ նոյեմբերի 21-ին հարուցվել քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը»:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Ա. Բարսեղյանին որպես տուժող ճանաչելու մասին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG