Մատչելիության հղումներ

logo-print

Երեկ տեղական ժամանակով ժամը 22:47 Հայաստանի տարածքում՝ Եղեգնաձոր քաղաքից 10 կիլոմետր հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրո­նային գոտում կազմել է 3 բալլ:

Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության փոխանցմամբ, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.71 աստիճան և արևելյան երկայնության 45.44 աստիճան, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Եղեգնաձոր քաղաքում և մոտակա բնակավայրերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG