Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը ընդունել է ԱՊՀ երկրների լրատվական գործակալությունների ղեկավարներին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան տարածաշրջանի և ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարներին, ովքեր Հայաստանում են տեղեկատվական համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխգործակցության խորացման հարցերը քննարկելու նպատակով։

Տարածաշրջանի խոշորագույն գործակալությունների ներկայացուցիչներն այսօր Երևանում անցկացնում են իրենց հերթական՝ Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ և ԱՊՀ երկրների պետական լրատվամիջոցների ղեկավարների խորհրդի 19-րդ նիստերը:

Ինչպես փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում խոսել է մամուլի ազատության մասին՝ նշելով, որ Հայաստանում հավատում են, որ մամուլի ազատությունն ու տեղեկատվության հասանելիությունը ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության հենասյուներն են, և ղեկավարվելով այդ սկզբունքով՝ հնարավորություններ են ստեղծվում ազատ մամուլի լիարժեք դրսևորման համար:

«Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև լրատվական գործակալությունների ղեկավարներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի տնտեսությանը, ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման հեռանկարին, առանձին երկրների հետ Հայաստանի երկկողմ հարաբերություններին և այլն»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG