Մատչելիության հղումներ

Օհանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիր, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիր, արխիվ

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանիեին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ hանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Սեյրան Օհանյանը դեսպանին ներկայացրել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից ուղղաթիռի խոցման դեպքի և դրան հաջորդած գործողությունների մանրամասները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG