Մատչելիության հղումներ

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետները:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի և դիզելային վառելիքի պետական ծրագրին, ինչպես նաև քննարկվել են մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG