Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Սանկտ Պետերբուրգ


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան

Նոյեմբերի 26-28-ը Սանկտ Պետերբուրգ կայցելի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի նպատակն է մասնակցությունը ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41-րդ լիագումար նիստին և մշտական հանձնաժողովների աշխատանքներին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) 7-րդ լիագումար, հանձնաժողովների նիստերին, ՀԱՊԿ-ին կից մի շարք կառույցների աշխատանքներին:

Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Վարդան Այվազյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Խոսրով Հարությունյանը, Աղվան Վարդանյանը, Ռուբիկ Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG