Մատչելիության հղումներ

Պայմանագիր Մայր Աթոռի և Արդարադատության նախարարության միջև


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Երևանում
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Երևանում

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, պայմանագիր է կնքվել Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի քրեակատարողական ծառայությունում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը կարգավորելու վերաբերյալ:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ պայմանագիրը ստորագրել են արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հոգևոր ծառայության նպատակն է նպաստել քրեակատարողական հիմնարկներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովմանը, աջակցել դատապարտյալների ուղղման աշխատանքներին, բավարարել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր, կրոնական և ծիսական պահանջմունքները, նպաստել պատժի կրումից հետո անձանց հասարակական կյանքում ներգրավմանը:

«Հոգևոր ծառայության կարևոր նշանակությունը անժխտելի է, դրա մասին խոսում են փաստերը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն դատապարտյալները, ովքեր հոգևոր կապի մեջ են լինում, այլևս չեն վերադառնում քրեակատարողական հիմնարկներ: Պետությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ամեն ինչ անելու է քրեակատարողական հիմնարկներում այս ծառայության հիմքերն ամուր պահելու համար», - ասել է, մասնավորապես, Հովհաննես Մանուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG