Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիացի պաշտոնակցին


Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափով, հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը՝ երեկ ընդունելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին։

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, և որ այդ հանգամանքը պայմանավորված է միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու փաստով:

«Անհնար է անտեսել նաև այն փաստը, որ Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով», - նշել է Գալուստ Սահակյանը:

Խոսելով միջխորհրդարանական համագործակցության մասին՝ նա արդյունավետ է համարել Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում ձևավորված հայ - ֆրանսիական բարեկամական խմբերի գործունեությունը:

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Բարտոլոնը կարևորել է Ֆրանսիայում հայկական մեծ համայնքի առկայությունը՝ բաղկացած շուրջ կես միլիոն հայերից:

Հանդիպման ավարտին Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ֆրանսիացի պաշտոնակցին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք միջոցառումներին:

Գալուստ Սահակյանը նույն օրը Փարիզում մասնակցել է «Հայաստանը՝ որպես մուտք դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա» խորագրով տնտեսական համաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG