Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում վերսկսվել են բողոքի հուժկու ցույցերը


ԱՄՆ - Ցուցարարները հրկիզված խանութի դիմաց, Ֆերգյուսոն, Միսսուրի նահանգ, 25-ը նոյեմբերի, 2014թ․

ԱՄՆ - Ցուցարարները հրկիզված խանութի դիմաց, Ֆերգյուսոն, Միսսուրի նահանգ, 25-ը նոյեմբերի, 2014թ․

Երդվյալ ատենակալների դատարանը որոշել է սպանության մեղադրանք չառաջադրել ոստիկան Դարեն Ուիլսոնին, ով, ենթադրաբար, այս տարվա օգոստոսին ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում գնդակահարել է 18-ամյա մի սևամորթ պատանու:

Որոշման հրապարակումից հետո վերսկսվել են բողոքի հուժկու ցույցերը, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հորդորել է խաղաղ հավաքներ անցկացնել՝ ոստիկանությանը զսպվածության կոչ անելով:

CNN-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիաները տարածվել են նաև Ֆերգյուսոն քաղաքից և Միսսուրի նահանգից շատ հեռու, այդ թվում Նյու Յորքի կենտրոնում փողոց է դուրս եկել շուրջ հազար մարդ:

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG