Մատչելիության հղումներ

Դիլիջանի և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը, դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի հատվածը:

Արագածոտնի մարզի Արագած, Ապարան, Աշտարակ քաղաքների, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի, ինչպես նաև Վանաձոր - Ալավերդի (14 կմ), Ամասիա - Աշոցք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Ապարան, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Կապան, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Կոտայքի մարզում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG