Մատչելիության հղումներ

Հայաստանը Բուխարեստի Գրքի միջազգային սալոնում


Նոյեմբերի 19-23-ը Բուխարեստում կայացել է «Gaudeamus» գրքի միջազգային սալոնը, որին արդեն երկրորդ տարին մասնակցում էր նաև Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր:

Արտաքին գործերի նախարարությունը փոխանցում է, որ Հայաստանի բաժնում ներկայացված էին ժամանակակից Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հնամենի քաղաքակրթության և մշակույթի վերաբերյալ Հայաստանում, Ֆրանսիայում և Կանադայում ֆրանսերենով հրատարակված ուսումնասիրություններ, գեղարվեստական գրականություն, հայ նշանավոր նկարիչների ալբոմներ, մեծ ցուցահանդեսների կատալոգներ, պարբերականներ, հայ հեղինակների ֆրանսերեն թարգմանություններ և ֆրանսագիր հայ գրողների գործեր:

«Նոյեմբերի 20-ին ռումին գրականագետ, Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Զամֆիրը ներկայացրեց Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի ֆրանսերեն թարգմանությունը, իսկ նոյեմբերի 21-ին «Meteor Press» հրատարակչությունը ներկայացրեց Լևոն Հարությունյանի «Սիբիր. Տարած-ետ բերած» հուշերի գիրքն ու իսպանացի գրող Մարիա Անխելս Անգլադայի «Արամի գրառումները» վիպակը»,- հայտնում է ԱԳՆ-ն։

Գրքերի ներկայացման ժամանակ հայ ժողովրդի պատմության ու Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին ելույթներով են հանդես եկել Ռումինիայի նախկին արտաքին գործերի նախարար, պատմաբան Ադրիան Չորոյանուն, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG