Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի դեսպանի հետ


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անցած շաբաթավերջին հանդիպում է ունեցել Հայաստանում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Պրահի հետ:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Հովհաննիսյանն ու նորանշանակ դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակի հեռանկարները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին, Թուրքիային ու Հայոց ցեղասպանությանը և Հայաստանի հետ Ռուսաստանի, Սլովենիայի ու Եվրոպայի հարաբերություններին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG