Մատչելիության հղումներ

Ձյան և մերկասառույցի պատճառով մարզերում մեքենաներ են արգելափակվել


Մարզերում ձյան և մերկասառույցի պատճառով մի շարք ավտոմեքենաներ ճանապարհներին արգելափակվել են։

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մերկասառույցի և ձյան պատճառով արգելափակումներ են գրանցվել Տաթև-Գորիս, Գավառ-Սևան, Գավառ-Այրիվանք, Ծաղկահովիտ-Ալագյազ, Ծիլքար գյուղի ճանապարհներին։

Հրշեջ-փրկարարները բոլոր մեքենաները դուրս են բերել արգելափակումից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG