Մատչելիության հղումներ

logo-print

Ստոլտենբերգն անհանգստացած է «Ղարաբաղում վերջին միջադեպերով և բռնությամբ»


Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ, Հաագա, 24-ը նոյեմբերի, 2014թ․

Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ, Հաագա, 24-ը նոյեմբերի, 2014թ․

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտահոգություն է արտահայտել ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ:

«Ես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում վերջին միջադեպերով և բռնությամբ: Դա ընդգծում է, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ստոլտենբերգը Հաագայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ:

Շեշտելով, որ «քաղաքական լուծմանը այլընտրանք չկա», Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հավելել է․ - «Չեմ տեսնում ՆԱՏՕ-ի ոչ մի ուղղակի դեր, բայց ՆԱՏՕ-ն սատարում է Մինսկի գործընթացը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում բանակցությունների միջոցով կայուն խաղաղ լուծման համար պայմաններ ստեղծվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG