Մատչելիության հղումներ

logo-print

15․5 հազար դոլար՝ իբր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու համար


Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ։

«Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ տեղեկանալով որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու քաղաքացուհու ցանկության մասին՝ տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին նրանից խաբեությամբ ստացել և հափշտակել են շուրջ 15 հազար 500 դոլար: Միաժամանակ պարզվել է, որ քաղաքացուհուց խարդախությամբ գումար հափշտակած անձինք ընդունելության քննությունների գործընթացի կազմակերպման հետ որևէ առնչություն կամ լիազորություն չեն ունեցել, ԵՊՀ աշխատակիցներ չեն, ուստիև նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով», - ասված է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է, Քննչական կոմիտեն խոստանում է արդյունքների մասին տեղեկություն տրամադրել լրացուցիչ:

Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով չորսից մինչև ութ տարվա ազատազրկում է նախատեսված առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG