Մատչելիության հղումներ

Քերրին և Լավրովը հանդիպել են Վիեննայում


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Վիեննայում, 23-ը նոյեմբերի, 2014թ․
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Վիեննայում, 23-ը նոյեմբերի, 2014թ․

Երեկ Վիեննայում կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են վեցնյակ - Իրան բանակցությունների ավարտվող փուլի ընթացքը, մտքեր փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի համընդգրկուն կարգավորման ուղի դուրս գալուն առավելագույնս նպաստելու համար ձեռնարկվելիք հնարավոր քայլերի շուրջ:

«Քննարկվել են նաև մի շարք հրատապ միջազգային խնդիրներ, ինչպես նաև երկկողմ օրակարգի առանձին տեսանկյուններ», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG