Մատչելիության հղումներ

Հայազգի անդամներ ունեցող հայտնի ամերիկյան System of a Down ռոք խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգային շրջագայության շրջանակներում առաջին անգամ համերգ կունենա Երևանում։

1994-ին ստեղծված և 2010-ին վերամիավորված խումբը իր պաշտոնական կայքէջում հայտնել է, որ իր Wake Up The Souls («Արթնացրու հոգիներին») համերգային շրջագայությունը կմեկնարկի ապրիլի 10-ին և կավարտվի ապրիլի 23-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք համերգով։ Համերգի մուտքը ազատ կլինի։

Wake Up The Souls-ի շրջանակներում խումբը նախքան երևանյան եզրափակիչ համերգը կերգի Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում՝ նպատակ ունենալով «բարձրացնել իրազեկումը Հայոց ցեղասպանության և դրա ճյուղավորումների մասին»։

Հայոց ցեղասպանության թեման մշտապես System of a Down-ի ուշադրության կենտրոնում է եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG