Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը Լոս Անջելեսում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2014»-ի գալա միջոցառմանը


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի

Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2014»-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը և հանդես եկել ելույթով:

Սահակյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կյանքին, ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, կարևորել Սփյուռքի հետ համագործակցությունը:

Խոսելով «Հեռուստամարաթոն-2014»-ի հիմնական նպատակը հանդիսացող Վարդենիս - Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման մասին՝ նա այն բնութագրել է որպես Ղարաբաղի և ողջ հայ ժողովրդի համար ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական առանցքային նշանակություն ունեցող ծրագիր:

Բակո Սահակյանը Ղարաբաղին մատուցած ծառայությունների համար բարերար Ջերալդ Թրփանջյանին հանձնել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ միջոցառման մասնակիցների թվում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG