Մատչելիության հղումներ

Ջոն Թեֆթ․ «Ռուսաստանը չի կարող բռնակցել այլ պետության տարածքները»


Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթ, արխիվ

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթ, արխիվ

«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Թեֆթը հույս է հայտնել, որ Ռուսաստանը Ուկրաինայի արևելքի հետ չի վարվի այնպես, ինչպես Ղրիմի հետ վարվեց:

Միացյալ Նահանգները ցանկանում է, որ աշխարհում հարգվի միջազգային իրավունքը և իրավունքի գերակայությունը, ասել է դեսպանը:

Թեֆթի խոսքով, Ռուսաստանը չի կարող պարզապես բռնակցել այլ պետության տարածքները` անկախ պատմական շարժառիթներից:

Ամերիկացի դիվանագետի կարծիքով` պատժամիջոցները տնտեսական անկման հետ մեկտեղ լուրջ ազդեցություն են ունեցել Ռուսաստանի վրա, ընդ որում, ընդգծել է դեսպանը, Մոսկվայի մտցրած պատասխան պատժամիջոցները Ռուսաստանի քաղաքացիներին շատ ավելի են վնասել, քան Արևմուտքի քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG