Մատչելիության հղումներ

Աշոտյանը Բուխարեստում համաժողովի կմասնակցի


Հայաստանի կրթության և գիտության նախարար Արման Աշոտյան

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արման Աշոտյան

Նոյեմբերի 24-26-ը Ռումինիայի ազգային կրթության նախարարի հրավերով Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Բուխարեստ` մասնակցելու «Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին:

Կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ համաժողովին Հայաստանը մասնակցելու է որպես համակազմակերպող երկիր: Միջոցառմանը քննարկվելու են 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովին առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր:

Բուխարեստի համաժողովի ընթացում Աշոտյանը հանդես կգա զեկույցով` Բոլոնյան գործընթացի համատեքստում Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ընթացքի, ինչպես նաև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ապագայի վերաբերյալ:

Համաժողովին մասնակցելու են Բոլոնյան գործընթացի անդամ երկրների կրթության նախարարներ, ոլորտի քաղաքականության մշակողներ և հետազոտողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG