Մատչելիության հղումներ

Որոշ ավտոճանապարհների՝ տեղ-տեղ մերկասառույց


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Մարտունու տարածաշրջանում ,Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում՝ Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Սելիմի լեռնանցքը, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղը մառախլապատ են, թեթև մառախուղ է նկատվում նաև Մեղրու սարերում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG