Մատչելիության հղումներ

Ճապոնիայի Նարիտա քաղաքում անցկացվողՍամբոյի աշխարհի 2014թ. առաջնության մրցումների վերջին օրը՝ նոյեմբերի 23-ին,Հայաստանի հավաքականի օգտին 82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել 2013 թ. աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Հիշեցնենք՝ մեր մարզիկներից Մավրիկ Նասիբյանը 74 կգ քաշային կարգում նվաճել էր ոսկե մեդալ և դարձել աշխարհի չեմպիոն:

Մեր երկու մարզիկներն էլ ներկայացնում են Սամոբյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG