Մատչելիության հղումներ

Գերմանիայի գլխավոր հետախույզը զգուշացնում է ջիհադիստների հնարավոր հարձակման մասին


Գերմանիայի ներքին հետախուզության գործակալության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում ասել է, որ Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» զինված խմբավորման շարքերում այսօրվա դրությամբ կա Գերմանիայի մոտ 550 քաղաքացի։

Մաասենի խոսքերով, Գերմանիայի մոտ 60 քաղաքացի սպանվել է բախումներում, նրանցից առնվազն 9-ը իրենք իրենց պայթեցրած մահապարտ ահաբեկիչներ են եղել։

Գերմանիայի ներքին հետախուզության փորձագետների տվյալներով, «Իսլամական պետության» ջոկատներում կռված մոտ 180 ջիհադիստներ վերադարձել են Գերմանիա։

Մաասենի խոսքերով, Գերմանիան կարող է նրանց համար թիրախ դառնալ, քանի որ միացել է «Իսլամական պետություն» կառույցի դեմ մարտնչող միջազգային դաշինքին։

Գերմանիայի իրավապահներն այս ամիս խոշոր գործողություն են իրականացրել, որի ընթացքում ձերբակալել են Սիրիայի և Իրաքի զինյալներին աջակցող 9-ը իսլամիստի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG