Մատչելիության հղումներ

Բոյկանուրից այսօր տիեզերք կարձակվի «Սոյուզ» հրթիռը, որով վաղը միջազգային տիեզերակայան կհասնեն Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչ, իտալուհի Սամանտա Կրիստոֆորետին, ամերիկացի Թերրի Վիրսը և անձնակազմի ավագ, ռուսաստանցի Անտոն Շկապլերովը։

Նրանք միանալու են Միջազգային տիեզերակայանում գտնվող երեք տիեզերագնացներին, որոնց թվում է ռուսաստանցի Ելենա Սերովան։

Երկու կանայք կես տարի աշխատելու են տիեզերքում։

Կրիստոֆորետին Իտալիայի առաջին կին-տիեզերագնացն է։ Նա Իտալիայի օդուժի կապիտան է և մարտական կործանիչի օդաչու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG