Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, թե ինքը մինչև կյանքի վերջ նախագահ լինելու մտադրություն չունի:

«Դա ճիշտ չէ երկրի համար, դա վնասակար է, դա մի բան է, որի կարիքը չունեմ»,- ասել է Պուտինը հարցազրույցում, որը գործակալությունն այսօր է հրապարակել։

Պուտինը նշել է, որ ունի 2018 թվականին ևս մեկ անգամ առաջադրվելու սահմանադրական իրավունք, սակայն չի ասել, թե արդյո՞ք կօգտագործի այդ իրավունքը։

Խոսելով Արևմուտքի հետ օրըստօրե վատթարացող հարաբերությունների մասին, նա ասել է, որ Ռուսաստանը չէր ցանկանա տեսնել մի նոր «երկաթե վարագույր»։ Նա պնդել է, նաև, թե Ռուսաստանը չի մեկուսացվել ու չի մեկուսացվի, իսկ արևմտյան պատժամիջոցները և նավթի գնանկումը ռուսական տնտեսությանն ինչ-ինչ աղետալի հետևանքներ չեն բերի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG