Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի ՊՆ․ Մոտ 7 500 ռուս զինծառայող կա Ուկրաինայի արևելյան շրջաններում


Ռուսամետ անջատականը դիտարկում է ուկրաինական բանակի դիրքերը Ֆրունզե գյուղի մոտակայքում, 4-ը նոյեմբերի, 2014թ․

Ռուսամետ անջատականը դիտարկում է ուկրաինական բանակի դիրքերը Ֆրունզե գյուղի մոտակայքում, 4-ը նոյեմբերի, 2014թ․

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում այսօրվա դրությամբ Ռուսաստանն ունի մոտ 7 հազար 5 հարյուր զինծառայող։ Պաշտոնական Կիևն այսօր հաղորդել է, որ անցած 24 ժամում բախումներում սպանվել է 4 և վիրավորվել է առնվազն 10-ը ուկրաինացի զինծառայող։

Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում հաղթած եվրոպամետ ուժերը երեկ հայտարարել են, որ ապագա կոալիցիոն կառավարության առաջնահերթություններից մեկը կլինի ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG