Մատչելիության հղումներ

Հայաստանը կմասնակցի 2015-ին Բաքվում կայանալիք Եվրոպական Օլիմպիական խաղերին


Հայաստանը հաստատել է, որ մասնակցելու է 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպական Օլիմպիական խաղերին:

Ինչպես այսօր Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է Եվրոպական Օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիքեն, նախորդ երկու օրերին ինքը մի քանի անգամ խոսել է Հայաստանը ներկայացնող երկու պատվիրակների հետ, ովքեր մասնակցում էին Եվրոպական օլիմպիական կոմիտեի երկօրյա նստաշրջանին, որը կրկին Բաքվում էր տեղի ունենում:

«Նրանք շատ ուրախ էին, թե ինչպես էին կազմակերպված նստաշրջանի աշխատանքները, - «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Հիքեն՝ հավելելով․ - Մենք ակնկալում ենք խաղերն անցկացնել հաջորդ տարի, և ես գիտեմ, որ հայկական կողմը կհյուրընկալվի այնպես, ինչպես 49 մրցակից երկրներից յուրաքանչյուրը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG