Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 09:30-ի դրությամբ Ապարանում, Արագածում, Սևանում, Մարալիկում, Աշոցքում, Ստեփանավանում, Սիսիանում, Հրազդանում, Սարավանում, Ջերմուկում, Գորիսում, Մեղրիում ձյուն էր տեղում: Ժամը 12:30-ի դրությամբ Աշտարակի, Արարատի, Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ էր:

Ինչպես տեղեկացնում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG