Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ ՊԲ. Շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 1200 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 13000 կրակոց:

Ադրբեջանական APA գործակալությունն էլ, հղելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը 75 անգամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG