Մատչելիության հղումներ

Վահե Հակոբյանն ազատվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից


Վահե Հակոբյան, արխիվ

Վահե Հակոբյան, արխիվ

Սեպտեմբերի 4-ին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատված և Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակված Վահե Հակոբյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ այսօր ազատվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը, Վահե Հակոբյանը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG