Մատչելիության հղումներ

Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրին


Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու պայմանագիրը, Մինսկ, 10-ը հոկտեմբերի, 2014թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու պայմանագիրը, Մինսկ, 10-ը հոկտեմբերի, 2014թ․

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրին, հաղորդում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համապատասխան փաստաթուղթը ներկայացնելու մասին որոշումը կայացվել է Կառավարության երեկ կայացած նիստի արդյունքներով: Այն քննելուց հետո երկրի ղեկավարը պետք է Հայաստանի հետ պայմանագիրը ներկայացնի վավերացման:

«Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության գործունեությանը 2015 թվականի հունվարի 2-ից և թույլ կտա սկսել բացառությունների և սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների կրճատման, պայմանագրի անդամ պետությունների շուկա ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքի գործընթացը», - ասված է որոշման հիմնավորման մեջ:

Ակնկալվում է, որ դա հիմք կստեղծի առևտրատնտեսական և համագործակցային կապերի հետագա զարգացման, ազգային արտադրողների մրցունակության բարձրացման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG