Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի անչափահաս որդին հացադուլ է հայտարարել


Հայաստան - Շանթ Հարությունյանը և նրա որդին՝ Շահեն Հարությունյանը, նոյեմբերի 5-ի գործով դատական նիստի ժամանակ, 15-ը հոկտեմբերի, 2014թ․

Հայաստան - Շանթ Հարությունյանը և նրա որդին՝ Շահեն Հարությունյանը, նոյեմբերի 5-ի գործով դատական նիստի ժամանակ, 15-ը հոկտեմբերի, 2014թ․

Անցած տարվա նոյեմբերի 5-ին քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` նույն գործով պայմանական ազատազրկման դատապարտված Շահեն Հարությունյանը, հացադուլ է հայտարարել:

Շահեն Հարությունյանը, ով, հիշեցնենք, անցած ամիս Շանթ Հարությունյանի և նրա գաղափարակից ընկերների գործով դատավճռիների հրապարակումից հետո, դատարանի դահլիճից ազատ արձակվելով, հայտարարել էր, թե չի դադարեցնելու քաղաքական պայքարը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ՝ միացել է «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի բողոքին: Վերջինս, նոյեմբերի 17-ից ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի առջև սկսած հացադուլով ԵԱՀԿ-ից է պահանջում անմիջապես գործողություններ ձեռնարկել և հետ վերադարձնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խոցված հայկական ուղղաթիռի երեք օդաչուներին:

«Միացել եմ Դավիթի հացադուլին, որովհետև կարծում եմ, որ նրա բողոքը ճիշտ է: Կարծում եմ, որ խայտառակություն է, որ դիակները մնան թշնամիներին», - ասաց նա:

Մեր հարցին՝ հացադուլ սկսելու իր մտադրության մասին խորհրդակցե՞լ է հոր՝ Շանթ Հարությունյանի հետ, նա պատասխանեց․ - «Տեղյակ է ինքը, ասել է, որ կարևորը՝ զգույշ լինեմ»:

Պատանին նշեց, որ առայժմ մտադիր է 24 ժամ տևողությամբ հացադուլ անել և հույս հայտնեց, որ մարդիկ կլինեն, ովքեր կգան, կմիանան ու կփոխարինեն իրեն:

«Ընդհանրապես քաղաքացիներից սպասում եմ, որ կգան ինձ կփոխարինեն, Դավիթին մենակ չեն թողնի», - ասաց Շահեն Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG