Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին վստահեցրել է՝ գործը շարունակվում է


Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Մարտի 1-ի զոհերի հարազատներն այսօր հանդիպել են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:

«Ազատության» հետ զրույցում հանդիպմանը մասնակցած հարազատները որոշ մանրամասներ փոխանցեցին հանդիպումից:

«Ոչ մի բան, ոչ մի նորություն չկա: Ուղղակի մենք որ հա պահանջում էինք, կանչել էր, որ ասեր՝ ամեն ինչ անում են և գործը շարունակում են», - մասնավորապես, ասաց Մարտի 1-ին Երևանի կենտրոնում ոստիկանների գործադրած «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցից սպանված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը:

Մարտի 1-ի զոհերից Հովհաննես Հովհաննիսյանը կինը` Լիլյան էլ ասաց՝ «քարտեզ էր դրված սեղանին, ու ասաց, որ քարտեզագրել են սպանության վայրերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG