Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանն անընդունելի է համարում ԵՄ մեթոդները


Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչ, արխիվ

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչ, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ասել է, թե Մոսկվան դեմ է այն փորձերին, որ բանեցնում է Եվրամիությունը՝ ստիպելով Սերբիային միանալ Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցներին։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին այլ երկրներ ներգրավելու մեր եվրոպացի գործընկերների մեթոդներն անընդունելի են», - ասել է արտգործնախարարության պաշտոնյան։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ պատժամիջոցներին միանալու Բելգրադի մերժումը կարող է խնդիրներ առաջացնել Եվրամիությանը Սերբիայի անդամակցության հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG