Մատչելիության հղումներ

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Իտալիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև


Իտալիայում գտնվող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարար Մաուրիցիո Մարտինայի հետ:

Գյուղնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ու կապերի զարգացման հնարավորությունները, իտալական կողմը պատրաստակամություն է աջակցություն ցուցաբերել Հայաստանին նորագույն գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրման և կոոպերատիվների ստեղծման հարցերում:

Հանդիպման ավարտին նախարարներ Սերգո Կարապետյանը և Մաուրիցո Մարտինան Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG