Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեի աշխատանքային խումբը կուսումնասիրի Օմբուդսմենից ստացված գրությունները


Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված խնդիրները վեր հանելու, դրանց քննարկման արդյունքում տրված պատասխանների լիարժեքությունն ու իրավաչափությունը պարզելու նպատակով։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ հինգ հոգուց բաղկացած աշխատանքային խումբը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 15-ը պետք է ներկայացնի հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։

Հիշեցնենք, նոյեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը ստորագրել էին մարդու իրավունքների և ազատությունների պահպանման ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG