Մատչելիության հղումներ

ԱԳՆ խոսնակ. Ադրբեջանը փորձում է քողարկել իր փաստարկների բացակայությունը


Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայան
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայան

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի շահարկումները, մասնավորապես, ըստ Tert.am-ի, Բաքվի կողմից քսան տարուց ավելի մոռացված ադրբեջանական կործանված ուղղաթիռի պատմությունը, հայտարարել է.-«Ուսումնավարժական թռիչք իրականացնող Արցախի Պաշտպանության բանակի ուղղաթիռի սադրիչ խոցման հետևանքով առերեսվելով միջազգային հանրության հասցեագրված արձագանքին՝ Ադրբեջանը փորձում է սին արդարացումներ գտնել, մտացածին մեղադրանքներով՝ քողարկել իր փաստարկների բացակայությունը»։

Այս մասին փոխանցում է Հայաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG