Մատչելիության հղումներ

logo-print

Ասկերովը պնդել է, թե չի կարողացել համոզել՝ չսպանել Սմբատ Ցականյանին


Լեռնային Ղարաբաղ - Դիլհամ Ասկերովը (ձախից երկրորդը) դատարանում, 27-ը հոկտեմբերի, 2014թ.

Լեռնային Ղարաբաղ - Դիլհամ Ասկերովը (ձախից երկրորդը) դատարանում, 27-ը հոկտեմբերի, 2014թ.

Երեկ Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, որպես ապացույց, շարունակել է ուսումնասիրել հուլիսի 10-ին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը Քարվաճառի (Քելբաջար) ուղղությամբ ապօրինի հատած ամբաստանյալ Դիլհամ Ասկերովի նկարահանած տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ուղեկցում 17-ամյա Սմբատ Ցականյանին։

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի իրավապահների պնդմամբ՝ ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը դիվերսանտներ են. նրանք մեղադրվում են մի շարք հոդվածներով, մասնավորապես՝ Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի և զինված ուժերի սպա Սարգիս Աբրահամյանի սպանությունների, ինչպես նաև Քարվաճառի մեկ այլ բնակիչ Կարինե Դավթյանին ծանր վիրավորելու մեջ:

Տեսանյութում Դիլհամ Ասկերովը ադրբեջաներեն մեկնաբանում է իր նկարածը. - «Մենք Ջոմարդ գյուղի տարածքում ենք, այստեղ բռնել ենք մի խոճկորի, նա մոտ 20 տարեկան է, ադրբեջաներեն ոչինչ չի հասկանում։ Մենք նրան ոչ մի կերպ չենք կարող բաց թողնել, քանի որ կարող է մատնել մեզ։ Գնանք, տեսնենք ինչ կլինի»։

Ասկերովը պնդեց, որ ի վիճակի չի եղել համոզել մյուսներին, որպեսզի չսպանեն պատանուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG