Մատչելիության հղումներ

Նախագահը ընդունել է ՍԴՀԿ ներկայացուցիչներին, պարգևատրել ամերիկահայ գործչին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) հայ-ամերիկյան խորհրդի Լուիզիանայի մասնաճյուղի նախագահ, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Կալթակճեանին և կուսակցության կենտրոնական ու Հայաստանի վարչությունների մի խումբ ներկայացուցիչների:

Նախագահը նոյեմբերի 17-ի հրամանագրով Վազգեն Կալթակճեանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով` ծավալած հայանպաստ ակնառու գործունեության, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Այսօր ամերիկահայ գործչին հանձնելով մեդալը՝ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրան Հայաստանի պետական բարձր պարգևի արժանանալու կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Վազգեն Կալթակճեանը երախտագիտություն է հայտնել այդպիսի գնահատականի համար և ընդգծել, որ ԱՄՆ-ում ու հատկապես իր նահանգում՝ Լուիզիանայում, այսուհետ ևս շարունակելու է ի շահ հայրենիքի, Լեռնային Ղարաբաղի և համայն հայ ժողովրդի իր գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG