Մատչելիության հղումներ

Կիպրոսցի խորհրդարանականները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը: Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG