Մատչելիության հղումներ

ԱԺ-ում մի շարք օրինագծերի քվեարկությունը տապալվեց


Ազգային ժողովի նիստը, արխիվ

Ազգային ժողովի նիստը, արխիվ

Ազգային ժողովն այսօր մերժեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և դրանցով պայմանավորված՝ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթների ընդունումը:

Բացի իշխող Հանրապետական կուսակցության խմբակցությունից, մյուս հինգ խմբակցությունները հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը, հայտարարելով, որ այն իրենց չի բավարարում։ Արդյունքում՝ քվեարկությունը տապալվել է։

Քվեարկության արդյունքից հետո պատգամավորների մի մասը սկսեցին ծափահարել, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, որ մեկ-մեկ էլ իրենք պետք է ծափահարելու առիթ տան։

Քվեարկությունից հետո պատգամավորների մի մասը լքել է նիստերի դահլիճը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG