Մատչելիության հղումներ

logo-print

«Չաո Բամբինո» սրճարանում փուչիկներ են պայթել, երեխաներ են վիրավորվել


Երեք երեխա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Չորեքշաբթի երեկոյան Երևանի «Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկների պայթյունից երեխաներ են վիրավորվել։

Երեխաներից մեկի մայրը՝ Տաթևիկ Զաքարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ սրճարանի արարողությունների դահլիճում ծննդյան տարեդարձի տորթը կտրելու ժամանակ հրավառության կայծերից պայթել են դահլիճի փուչիկներից մի քանիսը, ինչից հետո երեք երեխա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Նշենք, որ թեև տուժած երեխաների ծնողները դեռ երեկ երեկոյան են դիմել ոստիկանություն, առայսօր փուչիկները մատակարարող Կտեյանին ոստիկանությունից ոչ ոք չի այցելել, հարցաքննվել են միայն դեպքի մասին հաղորդում ներկայացնողները:

Երեխաներից մեկը՝ 10 տարեկան, ստացել է առաջինից երկրորդ կարգի այրվածք, մյուս երկուսը՝ վնասվածքներ դեմքի և վզի հատվածում։

Տուժած երեխաների ծնողները դիմել են ոստիկանություն։ Երեխաներն այս պահին տանն են:

«Տորթի վրա դրված սալյուտներից փուչիկները պայթեցին, մի պահ եղավ բոց, որից տուժեցին երեխաները, մասնավորապես` տուժեց իմ տղան: Դրանից հետո երեխային տեղափոխեցինք հիվանդանոց, որոշակի բուժում ստացավ և այս պահին տանն է: Դեմքի և վզի հատվածում ունի այրվածքներ` առաջին, երկրորդ կարգի», - նշեց մայրը:

«Չաո Բամբինո» սրճարանի սեփականատեր Գրիշա Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեց փուչիկներն իրենց մատակարարող Արթուր Կտեյանի հեռախոսահամարը: Մեզ հետ զրույցում Արթուր Կտեյանն ասաց, որ փուչիկները հելիումով է լցնում հենց սեփական ավտոտնակում: «Ազատության» հարցին` ինչպե՞ս կարող էին հելիում լցված փուչիկները պայթել, արձագանքեց` «ի՞նչ իմանամ ի՞նչ են արել»:

Թեև տուժած երեխաների ծնողները դեռ երեկ երեկոյան են դիմել ոստիկանություն, փուչիկների մատակարարին դեռ ոստիկան չի այցելել, հարցաքննվել են միայն դեպքի մասին հաղորդում ներկայացնողները:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG