Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը կոչ է արել ԵԽ հանձնակատարին նպաստել ուղղաթիռի անձնակազմի վերադարձմանը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան, արխիվ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան, արխիվ

Խոցված ուղղաթիռի անձնակազմին օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նորմերին, մասնավորապես Ժնևի կոնվենցիայի դրույթներին, այլև ոտնահարում է տարրական բարոյականության ու խղճի սկզբունքներն իսկ: Այդ մասին գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին հղած նամակում։

Հայաստանի օմբուդսմենը շեշտում է, որ խոցված ուղղաթիռի օդաչուներին ժամանակին մոտենալու և բուժօգնություն ցուցաբերելու դեպքում բացառված չէ, որ նրանցից գոնե մեկի կյանքը հնարավոր լիներ փրկել:

«Կոչ եմ անում Ձեզ անմասն չմնալ և նպաստել ուղղաթիռի անձնակազմի՝ հայկական կողմին վերադարձմանը, ինչպես նաև միջադեպի համակողմանի, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննության անցկացմանը», - ասված է նամակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG