Մատչելիության հղումներ

logo-print

Այս տարի օդանավով Հայաստանից մեկնողները մոտ 40 հազարով շատ են ժամանողներից


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ

2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 միլիոն 781 հազար 668 ուղևորի, ինչը շուրջ 325 հազար 168 ուղևորով կամ 22.3 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ, տեղեկացնում է Հայաստանի կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 910 հազար 789 ուղևոր՝ 2013-ի նույն ժամանակաշրջանի 742 հազար 886 ուղևորի փոխարեն, իսկ ժամանել է 870 հազար 879 ուղևոր, 2013-ին՝ 713 հազար 614 ուղևոր:

«Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 39 հազար 910 մարդ: Մեկնած ուղևորների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների մեջ կազմում է 51 տոկոս, ինչը համադրելի է 2013 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշի հետ՝ 51.1 տոկոս: Բեռնափոխադրումների ծավալը աճել է 5.2 տոկոսով և կազմել է 8 հազար 889 տոննա, իսկ թռիչք-վայրէջքների քանակը աճել է 19.2 տոկոսով և կազմել 9 հազար 18», - ասված է Քաղավիացիայի գլխավոր վարչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG