Մատչելիության հղումներ

Դատաբժիշկ-փորձագետը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով


N զորամասի զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի դատաբժիշկ-փորձագետ Ս. Հայրապետյանը դատաբժշկական փորձաքննության իր եզրակացությունում մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը մեղմ նշելու համար, որպես կաշառք պահանջել և ստացել է 150 հազար ՀՀ դրամ գումար, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։

«Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա պաշտոնատար անձի կողմից կաշառք տվող անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք՝ 150 հազար դրամ գումար ստանալու ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի դատաբժիշկ-փորձագետ Ս. Հայրապեյանը, Զինվորական դատախազի տեղակալի ցուցումով ձերբակալվել է»,- ասված է գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG